Էնդի Սերքիսը նկարահանվում է «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում

29 Հունիսի 2026, 20:30

Մշակույթ

Հայկական ծագումով հոլիվուդյան դերասան Էնդի Սերքիսը մարմնավորում է գեներալ-մայոր Էդվարդ Բրեդդոկի կերպարը պատմական-դրամատիկ ժանրի «Երիտասարդ Վաշինգտոն» ֆիլմում։

Ֆիլմի պրեմիերան, որի ռեժիսորը Ջոն Էրվինն է, նվիրված է ԱՄՆ անկախության 250-ամյակին և նախատեսված է 2026 թվականի հուլիսի 3-ին։

Պատմական դրաման պատմում է ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի երիտասարդ տարիների մասին։ Ֆիլմը կենտրոնանում է նրա ռազմական փորձի վրա՝ ֆրանս-հնդկական պատերազմի տարիներին՝ ցույց տալով, թե ինչպես է երիտասարդը աստիճանաբար դառնում լեգենդար առաջնորդ։