ԵՊՀ-ում դասադուլ է. ԵՊՀ Ուսանողական խորհուրդը միանում է շարժմանը

10 Մայիսի 2024, 10:03

Քաղաքականություն

ԵՊՀ-ում դասադուլ է, ուսանողները սկսել են անհնազանդության ակցիան:

Նրանց շարքում է նաև Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:

Հիշեցնենք, որ երեկ Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հայտարարեց անհնազանդության խաղաղ ակցիաներ իրականացնելու մասին ու կոչ արեց բոլորին սկսել գործադուլ, դասադուլ: