ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ. Այս րոպեներին Սամվել Կարապետյանի տան մոտ
17 Հունիսի 2025, 18:41
Alpha News-ի տեղեկություններով՝ Երևանում՝ Ուլնեցի փողոցում փորձում են ձերբակալել բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։
Alpha News-ի կարահանող խումբը դեպքի վայրում է և ներկայացնում է բացառիկ տեսանյութ հենց այնտեղից:
Ընդգծենք, որ այսօր Սամվել Կարապետյանը խոսել էր վերջին շրջանում Եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած գրոհի մասին և աջակցություն հայտնել եկեղեցուն:
Հարցին, թե ինչ գնահատականներ կարող է տալ այս ամենին, գործարարը նշել էր. «Ինչ կարծիք պետք է ունենամ․ մի փոքր խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»: