Երազանքս 100 հանդիպում անցկացնելն էր. ես ուրախ եմ և հպարտ․ Սպերցյան

07 Ապրիլի 2024, 20:10

Սպորտ

Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է ակումբի կազմում իր 100-րդ հանդիպման մասին։

Երեկ «Կրասնոդարը» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի արտագնա խաղում 4-3 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին», իսկ Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ։

«Իհարկե, ես սպասում էի այս պահին, քանի որ սա քո հարազատ ակումբն է, որտեղ դու մեծացել ես: Եվ երբ ես փոքր էի, տեսնում էի, թե ինչպես է ինչ-որ մեկը հասնում այդ 100 խաղի նշագծին: Եվ սա նույնպես այդ դրվագներից մեկն է…

Երազանքս 100 հանդիպում անցկացնելն էր։ Իհարկե, ես ուրախ եմ և հպարտ: Եվ ամենակարևորն այն է, որ մենք այսօր հաղթեցինք»,- ակումբի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում ասել է Սպերցյանը։

Հիմա եթերում