Երբ 300 000 ադրբեջանցի գա Հայաստան, Բաքվի հավակնություններն իրական կդառնան․ Դավիթ Ջամալյան
17 Մայիսի 2025, 00:13
Առաջին անգամը չէ, որ վարչապետի առանձնասենյակում հայտնված այս անձը ճանաչում է Ադրբեջանին, ընդունում է, հրապարակավ խոսում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի՝ սահմանադրորեն ամրագրված ամբիցիաների մասին։ Այս մասին Alpha News-ի եթերում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
«Եթե Ադրբեջանը սահմանադրորեն որևէ բան է պահանջում մեզնից, հետևաբար, մենք ևս պետք է պահանջենք, մանավանդ, որ իրենց մոտ դա շատ հստակ քաղաքական կուրս է։ Երկրի գերագույն օրենքը սահմանդրությունն է, ոչ թե միջպետական փաստաթուղթը։ Հիմա եթե դու կնքում ես ՀՀ-ի հանդեպ սահմանադրորեն ամրագրված ամբիցիաներով ինչ-որ թուղթ, նշանակում է, որ լեգիտիմացնում ես այդ պահանջները։ Եվ մի գեղեցիկ օր, երբ ամենասարսափելի սցենարը կյանքի կկոչվի, և 300 000 ադրբեջանցիները կգան ու կբնակեցվեն Հայաստանում, բնականաբար, X պահից հավակնություններն իրական կդառնան»,- նշեց Դավիթ Ջամալյանը։