Էրդողանի ձայներն ավելանում են` ըստ սոցհարցման
26 Մայիսի 2023, 09:15
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/05/26065735/058a0000-0aff-0242-24d8-08dadf4fb949_cx0_cy4_cw0_w1200_r1.jpg)
Թուրքական «KONDA» հետազոտական կազմակերպությունը հրապարակել է նախագահական ընտրությունների 2-րդ փուլից առաջ անցկացված սոցհարցումների հերթական արդյունքները, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Սոցհարցումն անցկացվել է երկրի 34 նահանգի 108 շրջաններում։ Հարցմանը մասնակցել է 3607 քաղաքացի։
Ըստ հարցման արդյունքների՝ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորոշածների ձայները ներառելիս ստացել է ձայների 52․7%, իսկ ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 47․3%։
Առանց ներառելու չորոշածների ձայները պատկերն այսպիսին է՝ Էրդողան՝ 47%, Քըլըչդարօղլու՝ 42․2%։
Մասնակիցների 8․2%-ը նշել է, որ դեռ չի որոշել՝ ում օգտին է քվեարկելու, իսկ 2․6%-ն ասել է, որ չի մասնակցելու քվեարկությանը։