Էրդողանը կրկին հերքեց Ցեղասպանությունը
30 Հունիսի 2026, 21:20
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նա իր խոսքում նշել է, որ Թուրքիայի պատմության մեջ ցեղասպանություն չի եղել։
«Մենք բացարձակապես կարևորություն չենք տալիս մեր երկրի դեմ ուղղված զրպարտությանը, որը հնչում է հանցավոր այն ցանցի կողմից, որի ձեռքերը ներկված են Գազայի 73,000 անմեղ մարդկանց՝ մեծ մասամբ կանանց և երեխաների արյունով: Մեր պատմության մեջ չկա ցեղասպանություն, կոտորած, ճնշում կամ գաղութատիրություն: Մեր հազարամյա փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն արդարություն և կարեկցանք»,- հայտարարել է Էրդողանը։