Էրդողանը պատրաստվում է Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունենալ

10 Սեպտեմբերի 2023, 20:05

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ  Փաշինյանի հետ», — ընդգծել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։

Հիմա եթերում