Էրդողանը պատրաստվում է Փաշինյանի հետ հեռախոսազրույց ունենալ
10 Սեպտեմբերի 2023, 20:05
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/09/10201713/l-66x0wh-1854x1080z-0.4241.jpeg)
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ սխալ է համարում Հայաստանի գործողությունները Լեռնային Ղարաբաղում, ուստի մտադիր է հեռախոսազրույց ունենալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
«Այդ հարցի շուրջ ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որից հետո, հնարավոր է, վաղը բանակցություններ վարեմ Փաշինյանի հետ», — ընդգծել է Էրդողանը «Քսանյակի» (G20) գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։