Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի․ Կրիշտիանու Ռոնալդու
07 Սեպտեմբերի 2025, 18:00
Երեկ նոր ընկեր ձեռք բերեցի։ Շատ շնորհակալ եմ յուրաքանչյուր օրվա սիրո և աջակցության համար։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրն իր երազանքի հետևից կգնա։ Այս մասին Հայաստան-Պորտուգալիա (0:5) հանդիպումից հետո պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն գրել է Ինստագրամի իր էջում՝ տեսանյութ հրապարակելով իր հետ խաղադաշտ դուրս եկած հայ փոքրիկ երկրպագուի հետ։