Երևան-Ապարան մայրուղին փակ է

13 Մայիսի 2024, 17:09

Քաղաքականություն

Այս պահին քաղաքացիները փակել են Երևան-Ապարան մայրուղին։

Վաղ առավոտից մեկնարկել են խաղաղ անհնազանդության ակցիաները, որի մասնակիցները իրենց զորակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, որ գլխավորում է Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը։ Կարմիր բերետավորները, բիրտ ու անհամաչափ ուժ կիրառելով, բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին՝ անգամ անչափահասների։