Երևան մեկնելու համար ռուսաստանցին մեկ օրում վճարել է 1,4 մլն ռուբլու պարտքը

30 Սեպտեմբերի 2026, 10:30

Միջազգային

Նովոսիբիրսկի 35-ամյա բնակիչը մեկ օրվա ընթացքում վճարել է ավելի քան 1,4 միլիոն ռուբլի՝ արտասահման մեկնելու արգելքը վերացնելու և Երևան մեկնելու համար։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնային դատական կարգադրիչների ծառայության տարածաշրջանային վարչությունը։

Տղամարդը երկար ժամանակ չէր վճարել որդու ալիմենտը և պաշտոնական եկամուտ չուներ։ Պարտքի պատճառով նրա նկատմամբ սահմանվել էր արտերկիր մեկնելու արգելք։

Երևան մեկնելու անհրաժեշտություն առաջացել է այն բանից հետո, երբ տղամարդու ազգականը հիվանդացել է։ Տեղեկանալով սահմանափակման մասին՝ նրա մայրը դիմել է դատական կարգադրիչների ծառայություն՝ պարզելու, թե ինչպես կարելի է հանել արգելքը։

Կարգադրիչի հետ խորհրդակցելուց հետո տղամարդը մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ մարել է որդու նկատմամբ ունեցած ավելի քան 1,4 մլն ռուբլու պարտքը, ինչպես նաև վճարել է 226 հազար ռուբլի կատարողական վճար։