«Երևանի ավտոբուս»-ը դիզվառելիքը գնել է շուկայական մանրածախ գնից թանկ․ Մեսրոպ Մանուկյան

17 Օգոստոսի 2026, 11:06

Քաղաքականություն

2026 թվականի մայիսի 6-ին «Երևանի ավտոբուս» ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով դիզվառելիք է ձեռք բերել 1 լիտրը 545 դրամով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

«Նույն ժամանակահատվածում լցակայաններում մանրածախ գինը կազմել է առավելագույնը 510 դրամ։ Ակնհայտ է, որ մեծածախ գինը պետք է ավելի էժան լիներ։ Երբ քաղաքապետարանին հարցում եմ ուղարկել, ինձ պատասխանել են, թե տնտեսվարողն է այդպիսի գին առաջարկել։ Ինչպե՞ս է ստացվում, որ շուկայում մանրածախը 510 դրամ է, իսկ դուք մեծածախով առնում եք 545 դրամով»,- նշել է Մանուկյանը։

Պատգամավորը հիշեցրել է նաև տրանսպորտային գնումների հետ կապված նախկին դեպքերը, երբ սկզբնական 135 միլիոն դրամի գնումից հետո, հանրային արձագանքի արդյունքում, հաջորդ գնումն իրականացվել էր 96 միլիոն դրամով՝ խնայելով շուրջ 40 միլիոն դրամ։

Հիմա եթերում