«Երևանի հետ աշխատանքային կապ ենք պահպանում, ՀՀ-ն մնում է դաշնակից». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

06 Մարտի 2025, 10:20

Քաղաքականություն

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) աշխատանքային կապ է պահպանում Երևանի հետ, Հայաստանի նկատմամբ կազմակերպության պարտավորությունները պահպանվում են: Այս մասին «Իզվեստիա»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտնել Է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբեթովը։

«Մենք Երևանի հետ աշխատանքային կապ ենք պահպանում։ Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։ Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին ազդանշաններին, փոխհարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը», — ասել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում իր մասնակցությունը սառեցրել էր 2024 թվականի փետրվարին։