Երևանից դեպի Տյումեն թռիչքներ կիրականացնի «Շիրակ Ավիա»-ն

Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերությունը մարտի 31-ից թռիչքներ կիրականացնի Երևան-Տյումեն ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Տյումենի «Ռոշչինո» օդանավակայանի կայքին։

Օդանավակայանի չվացուցակում նշված է, որ թռիչքները կիրականացվեն 2024 թվականի մարտի 31-ից հոկտեմբերի 26-ը: Չվերթը Տյումենից մեկնում է 15:10-ին (Երևանի ժամանակով 14:10-ին), Երևանից՝ 9: 30-ին, ճանապարհորդությունը կտևի 3 ժամ 40 րոպե:

Ըստ ավիաընկերության՝ տոմսը մեկ ուղղությամբ կարժենա 11 հազար ռուբլի (մոտ 48.500 դրամ):