Երևանից Էդգարը՝ «Լազուրնի» ճամբարի նախագահ

09 Մայիսի 2024, 09:40

Կրթություն

Հայաստանի վեց դպրոցականներ անցել են «Կենդանի դասական-2024» խորագրով պատանի ընթերցողների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլ։ Այս մասին հայտնում է Հայաստանում «Ռուսական տունը»։

Տղաները «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում կայանալիք մրցույթի եզրափակչում ներկայացնելու են Հայաստանը։ «Լազուրնի» ճամբարի նախագահ է ընտրվել Էդգար Ավետիսյանը, որի հսկողության տակ են գտնվում 2000 երեխաներ։ Իսկ նրա տեղակալ Լևոն Պետրոսյանը մեծ երազանք ուներ՝ հայտնվել «Արտեկ»-ում։ 3 տարի նա մասնակցել է մրցույթին ու վերջապես հասել եզրափակիչ։

Հայկական պատվիրակության միակ աղջիկը՝ Նանե Ավետիսյանը, հասցրել է իր մեջ նոր տաղանդներ բացահայտել։ Նա նկարահանում է կարճ վիդեոներ, որոնցում պատմում է ճամբարի գործունեության և եզրափակչին նախապատրաստվելու մասին ։

Միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը կկայանա մայիսի 21-ին։ Նշենք, որ Հայաստանից մասնակիցները երեք անգամ դարձել են «կենդանի դասականների» միջազգային եզրափակչի հաղթող ՝ 2013, 2018 և 2023 թվականներին: