Երևանն արժանի է ընդգրկվելու ձեր ճամփորդությունների ցանկում․ «The Telegraph»
14 Ապրիլի 2026, 15:15
Բրիտանական «The Telegraph» պարբերականը հրապարակել է Երևանի մասին հոդված՝ նշելով, որ «Հայաստանի վառ մայրաքաղաքը համադրում է հարուստ պատմությունը, առանձնահատուկ գաստրոնոմիական միջավայրը և մատչելի գները՝ ստեղծելով հանգստի իդեալական վայր, որը մինչ այժմ շատ զբոսաշրջիկների համար մնում է քիչ բացահայտված»։
«Այս քաղաքում կա ջերմություն՝ քարի, մարդկանց, փողոցների գիշերային աղմուկի մեջ, որը հեռանալուց հետո էլ մնում է ձեզ հետ երկար ժամանակ։ Լոնդոնից «Wizz Air»-ի ուղիղ չվերթների հայտնվելով այդ գաղտնիքը դժվար թե երկար պահպանվի»,- նշել է լրագրող Էլիզ Մորտոնը՝ ընդգծելով, որ Երևանը արժանի է իր տեղն ունենալ ցանկալի ճամփորդությունների ցանկում։
Հոդվածում առանձնահատուկ նշվել են Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Հայաստանի պատմության թանգարանը, Մատենադարանը, Վերնիսաժը, Կասկադը և Սերգեյ Փարաջանովի թանգարանը։