Երևանն աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշի 15-րդ հորիզոնականում է

31 Հունվարի 2024, 18:51

Տնտեսություն և Բիզնես

Երևանը 15-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի ամենաանվտանգ քաղաքների վարկանիշում՝ համաձայն Numbeo գլոբալ տվյալների բազայի:

Այս հարթակում ամեն տարի ներկայացվում է աշխարհի քաղաքների վարկանիշը անվտանգության կամ հակառակը՝ հանցագործությունների տեսանկյունից։

Մեկ տարում Երևանը բարելավել է իր դիրքերը 4 կետով։ Նախորդ տարի մեր մայրաքաղաքը 20-րդ տեղում էր։

Վարկանշային ցուցակի առաջին տեղում է Աբու Դաբին (ԱՄԷ), երկրորդ տեղում Թայբեյն է (Թայվան), իսկ եռյակը եզրափակում է Դոհան (Կատար):

Ըստ վարկանիշի՝ ամենակրիմինալ քաղաքը Կարակասն է (Վենեսուելա)։