Երևանն ու Բաքուն պայմանավորվել են սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ․ Բայրամով
09 Սեպտեմբերի 2026, 14:10
Երևանն ու Բաքուն պայմանավորվել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներն իրականացնել հյուսիսից հարավ՝ սկսելով Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի սահմանների հատման կետից։ Այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմից սահմանազատման պետական հանձնաժողովը ղեկավարում է փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Բայրամովը նշել է, որ մինչ այժմ երկու երկրների հանձնաժողովների միջև բազմաթիվ հանդիպումներ են տեղի ունեցել, իսկ հանձնաժողովների գործունեությունը կարգավորող մի շարք փաստաթղթեր ընդունվել և հաստատվել են ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում։