Երևանում բացվել է ռուսական բուհերի ցուցահանդես

18 Ապրիլի 2026, 11:30

Կրթություն

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում բացվել է երկօրյա՝ «Ուսումը Ռուսաստանում — 2026» ցուցահանդեսը, որտեղ հայ դպրոցականներն ու ուսանողները կարող են անձամբ ստանալ արդիական տեղեկատվություն ռուսական համալսարանների կրթական ուղղությունների և մասնագիտությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Հայաստանում Ռուսական տուն»-ը։

Միջոցառման բացման ժամանակ Հայաստանում Ռուսհամագործակցության ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանին՝ ցուցահանդեսի անցկացման համար ամեն տարի հարթակ տրամադրելու համար։ Նա նաև ուշադրություն է հրավիրել այն ճանապարհին, որը ստիպված են եղել հաղթահարել բուհերից մեկի ներկայացուցիչները․ «Թռել են Բիրոբիջանից մինչև Վլադիվոստոկ, ապա՝ Խաբարովսկ, այնուհետև՝ Մոսկվա, և արդեն այնտեղից՝ Երևան։ Եվ ահա նրանք այստեղ են»։

Ցուցահանդեսին ներկայացված են 11 ռուսական բուհեր, ինչպես նաև Երևանի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ՄՊՀ մասնաճյուղը, Գ. Վ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղը և Հայ-ռուսական համալսարանը։

Ցուցահանդեսը կգործի ապրիլի 17-ին մինչև ժամը 17։00, իսկ ապրիլի 18-ին՝ ժամը 11։00-ից մինչև 17։00։

Միջոցառումը կազմակերպվել է Ռուսհամագործակցության կողմից՝ «Կրթություն և կարիերա» ՍՊԸ-ի հետ համատեղ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու ՀՀ ԳԱԱ աջակցությամբ։