Երևանում ծառի տապալման հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ և գազատար խողովակ

20 Օգոստոսի 2026, 22:30

Հայեր

Օգոստոսի 20-ին, ժամը 16:15-ի սահմաններում, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Կուրղինյան փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում ծառի մի հատվածը կոտրվել և տապալվել է։

Ծառի տապալման հետևանքով վնասվել են կայանված երեք տրանսպորտային միջոց և կոտրվել է գազատար խողովակը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ահազանգով դեպքի վայր է ժամանել ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները հատուկ էլեկտրական սղոցով մասնատել և հեռացրել են տապալված ծառը։