Երևանում ուժեղ քամին արմատից պոկել է հաստաբուն ծառ․ փակվել է երթևեկության երեք գոտի
14 Օգոստոսի 2026, 22:15
Երևանում ուժեղ քամու հետևանքով հաստաբուն ծառը արմատից պոկվել և փակել է ճանապարհի երեք երթևեկելի գոտի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 14-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի 4/2 հասցեի մոտ՝ «Կրկեսի» խաչմերուկում։ Ծառի տապալման հետևանքով վնասվել են նաև էլեկտրալարերը։