Երևանում շինարարական աշխատանքների ընթացքում մարդ է ընկել․ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց
15 Հոկտեմբերի 2026, 18:01
Երևանի Ֆիրդուս թաղամասում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքում այսօր մարդ է ընկել։
Այս մասին տեսանյութը սոցցանցի իր էջում դրել է ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը և նշել, որ «Էլիտ Հոլդինգն» է իրականացնում շինարարությունը։
Armenia Sputnik-ին ոստիկանությունից հայտնել են, որ տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։