Երևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը
01 Օգոստոսի 2026, 13:28
Երևանում թալանել են սգո սրահում տեղադրված վճարային տերմինալը, ինչի հետեւանքով ընկերությանը պատճառվել է շուրջ 3.5 մլն դրամի վնաս։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի փոխանցմամբ, հուլիսի 29-ին ՔԿ–ից ոստիկանություն ստացվել տեղեկություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով քրեական վարույթ նախաձեռնելու մասին արձանագրությամբ։
Ըստ վարույթի նյութերի՝ անհայտ անձը 2025 թվականի նոյեմբերին Գրիգոր Հասրաթյան փողոցի 25/3 հասցեում գործող «Զոլեր» սգո սրահի տարածքում գտնվող վճարային տերմինալի միջոցով կատարել է հափշտակություն՝ ընկերությանը պատճառելով 3.5 մլն դրամի գույքային վնաս։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։