Երևանն ակտիվորեն կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին․ Փաշինյանը կմեկնի Թուրքմենստան

04 Սեպտեմբերի 2026, 21:45

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է Հայաստանի մասնակցությունը ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որը հոկտեմբերի 9-ին կանցկացվի Թուրքմենստանի զբոսաշրջային «Ավազա» գոտում։

Համաձայնությունը ձեռք է բերվել Հայաստանի կառավարության ղեկավարի և Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում։

Ինչպես հաղորդում է թուրքմենական «Վաթան» ծրագիրը, հեռախոսազրույցը տեղի է ունեցել Երևանի նախաձեռնությամբ։ Բերդիմուհամեդովը Փաշինյանին պաշտոնական հրավեր է փոխանցել՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին, որն անցկացվելու է 2026 թվականին Թուրքմենստանի՝ ԱՊՀ-ում նախագահության շրջանակում։

Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետը վստահեցրել է, որ հայկական կողմը ակտիվորեն կմասնակցի առաջիկա միջոցառմանը, ինչպես նաև բարձր է գնահատել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված Թուրքմենստանի արտաքին քաղաքական ջանքերը։

Հիմա եթերում