Երևանը Բաքվից ստացել է խաղաղության համաձայնագրի առաջարկների հերթական փաթեթը. Կոստանյան

20 Հոկտեմբերի 2023, 18:07

Քաղաքականություն

Երևանը Բաքվից ստացել է խաղաղության համաձայնագրի առաջարկների հերթական փաթեթը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը:

«Մենք առաջարկներ ենք ստացել ադրբեջանական կողմից, մեր կողմից գրավոր պատասխաններ դեռ չեն ուղարկվել, քննարկումները շարունակվում են»,- ասել է Կոստանյանը։

Նշենք՝ փոխարտգործնախարարը նաև հայտարարել է, որ պաշտոնական Երևանը Թեհրանից «3+3» ձևաչափով արտգործնախարարների մակարդակով հանդիպման հրավեր է ստացել։