Երևանը Բաքվին է հանձնել Մռավի լեռնաշղթայի շուրջ ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան

12 Փետրվարի 2024, 11:07

Քաղաքականություն

Հայկական կողմը Ադրբեջանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի ականապատ դաշտերի 8  նոր տեղեկամատյան։

Ըստ ANAMA-ի՝ ներկայացված ձևաթղթերը հիմնականում բաղկացած են Քարվաճառի Մռավի լեռնաշղթան շրջապատող ականապատ դաշտերի գրառումներից։

Այնուամենայնիվ, ANAMA-ն նշում է, որ «ձևերի վերլուծությունից հետո պարզվել է, որ նշված տվյալները չեն համընկնում իրական ականապատ դաշտերի հետ, և կետերի կոորդինատները սխալ են և անօգուտ»: