Երևանը չի ցանկանում բանակցությունները տանել փակուղի. Նիկոլ Փաշինյան

13 Նոյեմբերի 2024, 17:53

Քաղաքականություն

Երևանը չի ցանկանում բանակցությունները տանել փակուղի, հետևաբար Սահմանադրության հետ կապված հակապահանջներ չի ներկայացնում Բաքվին: Խորհրդարանում այսպիսի հայտարարություն է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու կրկնել ավելի վաղ արված հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանի հիմնական օրենքը Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ է պարունակում։

«Ադրբեջանի պնդումները, թե ՀՀ սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից, հիմնվում է նախաբանում առկա ընդհանրական հղման վրա Անկախության հռչակագրին, որտեղ հիշատակվում է ԼՂ մասին», — ընդգծել է նա։

Հիմա եթերում