Հայաստանին ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հարցով հանրաքվե է պետք․ համատեղումն անհնար է․ Օվերչուկ

02 Սեպտեմբերի 2026, 18:00

Քաղաքականություն

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի, թե որտեղ է ցանկանում լինել՝ Եվրամիությունում, թե՞ շարունակում է մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ։ Այս մասին «Вести» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում, որին մասնակցել են Միության չորս երկրների ղեկավարները։

Օվերչուկի խոսքով՝ ղեկավարները կիսում են այն տեսակետը, որ անհրաժեշտ է հանրաքվե անցկացնել, քանի որ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին միաժամանակ անդամակցելն անհնար է՝ կարգավորումների և իրավական նորմերի տարբերությունների պատճառով։

«Ուստի ճիշտ կլինի հանրաքվե անցկացնել և հստակեցնել, թե որտեղ է ցանկանում լինել Հայաստանը», — հայտարարել է Օվերչուկը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել էր Մոսկվա՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրության հարցը քննարկելու համար։