Երկարատև խաղաղություն չի լինի, եթե պատանդներն ազատ չարձակվեն․ Էլիզաբեթ Չուլջյան

25 Սեպտեմբերի 2026, 13:51

Քաղաքականություն

Խաղաղությունը Հարավային Կովկասում պետք է հիմնված լինի արդարության վրա։ Այս մասին ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի (ANCA) մամուլի քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը։

«Պատանդները պետք է ազատ արձակվեն, իսկ արցախցիները կարողանան անվտանգ վերադառնալ իրենց հողերը»,- նշել է նա։

Հիմա եթերում