Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է․ Նիկոլ Փաշինյան

24 Օգոստոսի 2026, 11:35

Քաղաքականություն

Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ»,- նշել է նա։

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն չի կարող իրեն թույլ տալ կորցնել այդ պատմական հնարավորությունը։

«ՌԴ մեր գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի»,- ընդգծել է նա։