Երկաթուղով Վրաստան ժամանող ուղևորների թվով Հայաստանը առաջատար դիրքեր է զբաղեցրել

24 Նոյեմբերի 2023, 14:32

Տնտեսություն և Բիզնես

Հայաստանը երկաթուղով Վրաստան ժամանող ուղեւորների թվով առաջատար դիրքեր է զբաղեցրել։ Նման տվյալներ է տրամադրում Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը։

Դրանք վերաբերում են 2023 թվականի երրորդ եռամսյակին։

Նշվում է, որ միջազգայնորեն փոխադրվել է 19,5 հազար ուղևոր, ինչը 22,9 տոկոսով պակաս է 2022 թվականի երրորդ եռամսյակի համեմատ։ Դրանցից ուղեւորների 77,5%-ը եկել է Հայաստանից։ Հայաստան է մեկնել ուղեւորների 22,5%-ը:

Ընդհանուր առմամբ, նույն ժամանակահատվածում ուղևորահոսքն աճել է 33%-ով: