«Երկիր, որտեղ հյուրընկալությունը գեների մեջ է». Թինա Կանդելակին տեսանյութ է հրապարակել Հայաստանից
24 Սեպտեմբերի 2026, 15:20
Ռուսաստանցի հայտնի հաղորդավարուհի, պրոդյուսեր Թինա Կանդելակին սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել Հայաստանից։
«Գիտե՞ք, Հայաստանը երկիր է, որտեղ հյուրընկալությունը գեների մեջ է։ Այստեղ հյուրին դիմավորում են այնպես, կարծես ընտանիքի անդամ է։ Ինչպես տսնում եք, դա միշտ եղել է նաև իմ սրտում։ Ծնողներիս տանը նույնիսկ դուռը երբեք փակ չէր լինում, իսկ Մոսկվա տեղափոխվելուց հետո էլ իմ տանը միշտ մեծ սեղան է դրված բոլոր մտերիմների և ընկերների համար»,- նշել է Կանդելակին։
Նրա խոսքով՝ Հայաստանն այսօր ոչ միայն հարուստ մշակույթ ունեցող երկիր է, այլև երկիր, որը փոխվում է աչքի առաջ, սակայն շարունակում է մնալ ուժի, կայունության, հնարավորությունների, ջերմության և բարության վայր։
«Այս ամբողջ էներգիան բառացիորեն պարուրում էր ինձ այս կարճատև այցի ընթացքում»,- գրել է Կանդելակին։