Երկու իսրայելցի Երուսաղեմում անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել հայ առաքելական եկեղեցու նկատմամբ
03 Հունիսի 2025, 21:15
Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչ Գեղամ Բալյանը սոցցանցերում հայտնել է Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման դեպքի մասին:
Միջադեպը տեղի է ունեցել գիշերը Հրեական Շավուոտ տոնի ժամանակ։ Սկզբում կողքով անցնող անձը ցուցադրաբար թքել է վանքի ուղղությամբ, իսկ ավելի ուշ նման գործողությունը կրկնել է անցնող մեքենայի վարորդը։
Համայնքի հայերը ոստիկանություն են կանչել, սակայն այն ժամանել է միայն 25 րոպե անց, երբ չարագործներն արդեն հասցրել են թաքնվել: