«Էրմիտաժ-Վիբորգ» կենտրոնում բացվել է պետերբուրգցի հայտնի քանդակագործ և նկարիչ Աշոտ Ղազարյանի ցուցահանդեսը

17 Մարտի 2024, 00:20

Մշակույթ

«Գարունը գալիս է. գարնան ճանապարհը» «Էրմիտաժ-Վիբորգ» ցուցահանդեսային կենտրոնի գեղարվեստական պատկերասրահում բացվել է գեղանկարչության, քանդակագործության և գրաֆիկայի «Գարնան կանխազգացումը» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են Աշոտ Ղազարյանի և Կոնստանտին Զայկինի կտավները: Աշոտ Ղազարյանի կտավները նվիրված են բալերինաների կուլիսային կյանքին, ջազին, ինչպես նաև մանկության հիշողություններին: Նա նախընտրում է աշխատել չոր պաստելի մեջ։

Աշոտ Ղազարյանը ծնվել է 1957 թվականին Երևանում, 1972-1976 թվականներին սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1991 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան։ Նրա ուսուցիչներն էին Բ. Վ. Պինչուկը, Գ. Մ. Ստամովը, Մ․ Կ. Անիկուշինը և Ս. Ա. Կուբասովը։

Աշոտ Ղազարյանի «Ռեքվիեմ» դիպլոմային աշխատանքը՝ նվիրված Հայաստանում երկրաշարժի զոհերի հիշատակին, արժանացել է Գեղարվեստի ակադեմիայի գիտական խորհրդի բարձր գնահատականին: 1994 թվականից Ռուսաստանի նկարիչների միության անդամ է: