Երուսաղեմի հայկական թաղամասում մի աղջիկ թքել է Սուրբ Հակոբ վանքի ուղղությամբ

07 Սեպտեմբերի 2026, 11:39

Մշակույթ

Երուսաղեմի հայկական թաղամասում մի աղջիկ Իսրայելի ոստիկանների ներկայությամբ թքել է Սուրբ Հակոբ վանքի մուտքի ուղղությամբ։

Տեսանյութը սոցիալական ցանցերում հրապարակել է Թաղամասի փրկության շարժման անդամ Գեղամ Բալյանը։

Նման դեպքեր հայկական թաղամասում նախկինում ևս տեղի են ունեցել։ Օգոստոսին ոստիկանությունը ձերբակալել էր Հայոց պատրիարքարանի համալիրի ուղղությամբ թքելու մեջ կասկածվող անձանց, սակայն հարցաքննությունից հետո նրանց ազատ էին արձակել՝ չհեռանալու մասին ստորագրությամբ։

Հիմա եթերում