Երուսաղեմի պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը

07 Օգոստոսի 2026, 11:21

Քաղաքականություն

Սա կարող է թուլացնել Հայ եկեղեցու բոլոր նվիրապետական աթոռների բարոյական և իրավական դիրքն աշխարհի տարբեր երկիրներում։ Այս մասին հայտարարություն է տարածել  Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը։

«Ամենայն հայոց հայրապետը միայն Հայաստանում գործող կրոնական հաստատության ղեկավար չէ։ Նա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեցու ընդհանուր հոգևոր առաջնորդն է, որի հովվական առաքելությունն ու նվիրապետական հեղինակությունը տարածվում են աշխարհասփյուռ հայության, Հայ եկեղեցու նվիրապետական աթոռների և թեմերի վրա։ Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ Հայաստանի պետական իշխանությունների ցուցաբերած վերաբերմունքն անխուսափելիորեն անդրադառնալու է նաև Հայ եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների և հոգևոր ղեկավարների դիրքի վրա»,- նշված է հայտարարության մեջ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում ՀՀ պատկան մարմիններին հարգել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված Հայ առաքելական եկեղեցու ինքնավարությունը, զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել ազգային պառակտումը և անդառնալի վնաս հասցնել Հայ եկեղեցու և պետության փոխհարաբերություններին։

Միաժամանակ, կոչ է անում հայ ժողովրդին, Հայաստանի պետական և հասարակական կազմակերպություններին, սփյուռքի ազգային և եկեղեցական կառույցներին պաշտպան կանգնել Հայ եկեղեցու ինքնավարությանն ու արժանապատուությանը։

Հիմա եթերում