«Երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է». Արտյոմ Օհանով
10 Հոկտեմբերի 2023, 09:20
Պատերազմն աշխարհն ավելի ու ավելի է կլանում՝ Ղարաբաղ, Ուկրաինա, նորից Ղարաբաղ, իսկ հիմա Իսրայել ու Պաղեստին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ռուս և ամերիկացի բյուրեղագետ, քիմիկոս, ֆիզիկոս, նյութագետ Արտյոմ Օհանովը:
«Ես վաղուց էի ասում, որ երրորդ համաշխարհային պատերազմն արդեն սկսվել է, բայց դա տեղի է ունենում հիմնականում տեղեկատվական և տնտեսական ոլորտներում։ Բայց տեղեկատվական և տնտեսական լծակները դադարել են գործել, և այժմ, կարծես թե, ամեն ինչ գնում է դեպի համաշխարհային թեժ պատերազմ՝ հանուն աշխարհի վերաբաժանման։ Ոչ ոք չի ուզում կանգ առնել:
Մի բուռ վատ մարդիկ, իսկապես, ցանկանում են ավելի հարստանալ, և հանուն դրա՝ նրանք բոլորին մղում են մահվան և աղքատության: Ո՞րն է լինելու հաջորդը: Ենթակառուցվածքների փոխադարձ ոչնչացում, համաշխարհային համագործակցության և առևտրի փլուզում, ամենաբարդ տեխնոլոգիաների կորուստ։
Ես աղոթում եմ, որ մարդիկ սովորեն լսել միմյանց, ուրիշների վշտին կարեկից լինեն, ոչ թե վրեժխնդիր, աղոթում եմ, որ մարդիկ ավելի շատ անհանգստանան ոչ թե տարածքների, այլ սեփական հոգու կորստի համար : Չնայած նրանք այլեւս չեն կարողանում լսել»,- գրել է Օհանովը։