Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ․ փաստաբան
03 Հուլիսի 2026, 12:45
Քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման և նույնանուն կուսակցության վարչության անդամ Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ։ Այս մասին հայտնել է փաստաբան Սվետլանա Մկրտչյանը։
«Նախաքննական գաղտնիքի ռեժիմով պայմանավորված գործի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել չենք կարող»,- նշել է նա։