Էրզրումում հակահայկական կենտրոն է բացվել
20 Հունիսի 2023, 11:17
![](https://media.alphanews.am/wp-content/uploads/2023/06/20111605/2023_06_erz19-4.jpg)
Anadolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տարածքում գտնվող Էրզրումում հայ-թուրքական հարաբերությունների ուսումնասիրման կենտրոնի անվան տակ հակահայկական կենտրոն է բացվել։ Կենտրոնի բացմանը բոլոր ելույթները վերաբերել են իբր հայերի կողմից թուրքերի կոտորածներին։
Ըստ լրատվամիջոցի՝ Էրզրումի քաղաքապետը պնդել է, թե հայերը Էրզրումում և շրջակայքում 50 հազար թուրք են կոտորել։
Թուրք պատմաբան Էրօլ Քյուրքչուօղլուն, ով զբաղվում է հակահայկական քարոզչությամբ, նշել է, թե նորաստեղծ կենտրոնում հավաքվել են հայերի կողմից թուրքերին ցեղասպանության ենթարկելու մասին բազմաթիվ ապացույցներ պարունակող 9500 գրքեր։