Ես այն մարդն եմ, որ երկիրը կարող է հանել այս վիճակից. Ռոբերտ Քոչարյան
19 Մայիսի 2025, 13:39
Ես Ղարաբաղում առաջին դեմք եմ դարձել, երբ Ղարաբաղի ավելի քան 50 %-ը կորսված էր: Այս մասին հայկական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Հույս չկար մարդկանց մոտ: Ես ստանձնել եմ պատասխանատվությունը, երկիրը հանել եմ այդ վիճակից ու հաղթանակով ավարտել: Ասում եմ՝ ես այն մարդն եմ, որ կարող եմ այս հարցերը լուծել, չեք ուզում հարցերը լուծել՝ գնացեք, ում ուզում եք քվեարկեք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը:
Երկրորդ նախագահի արած կարևորագույն հայտարարություններին կարող եք ծանոթանալ՝ դիտելով ամբողջական հարցազրույցը: