Ես չեմ հավատում Ադրբեջանի և ՌԴ-ի բարեկամությանը. Կիրիլ Կաբանով

ՌԴ նախագահին կից Քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Ուկրաինային աջակցելու վերաբերյալ հայտարարությունները և կոչ արել ՌԴ-ին ավելի կոշտ պատասխան քայլեր ձեռնարկել։

«Այս պահին Ադրբեջանը որոշակի առումով կրկնում է Թուրքիայի քաղաքականությունը։ Մի կողմից ասում է՝ «Մենք կարգավորել ենք հարաբերությունները», և այս ուղերձը ակտիվորեն տարածվում է ամենուր։ Սակայն միևնույն ժամանակ բացահայտորեն հայտարարվում է Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցության մասին։

Եթե դու ընկերություն ես անում, ապա չես կարող միաժամանակ ընկեր լինել թշնամիների հետ։ Դա արդեն բարեկամություն չէ, այլ պարզապես հարաբերությունների կառուցում է։ Եթե խոսքը քաղաքական հարաբերությունների մասին է, նշանակում է՝ դա ինչ-որ մեկին անհրաժեշտ է։ Հնարավոր է՝ տվյալ պահին դա համապատասխանում է պետության շահերին։ Բայց ես երբեք չեմ հավատացել և չեմ հավատում նման «բարեկամությանը»։ Կարծում եմ՝ ՌԴ-ում նույնպես մեծ թվով մարդիկ չեն հավատում դրան»,- ասել է Կաբանովը։

Հիմա եթերում