«Ես երբեք չեմ մոռանա». Արկադի Դումիկյանը՝ Հայոց ցեղասպանության մասին
29 Հունվարի 2025, 14:44

Հայ երգիչ Արկադի Դումիկյանը, միանալով հայ այլ աստղերի կազմակերպած ֆլեշմոբին, նույնպես արձագանքել է Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դրած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարություններին։
Դումիկյանը լուսանկար է տարածել Նեմեսիս գործողության հայ մասնակից Սողոմոն Թեհլիրյանի մասին ֆիլմից, ով 1921 թվականին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշային։
«Սա իմ ժողովրդի պատմությունն է։ Սա իմ պատմությունն է։ Ես երբեք չեմ մոռանա»,- գրել է նա:

