Ես հպարտ եմ իմ ազգանունով. իռլանդահայ հայտնի դերասանուհին՝ արմատների մասին
11 Օգոստոսի 2023, 00:15
«Հեքիաթային քաղաք» սերիալի աստղ Նարի Երգաինարսյանը պատմել է իր ընտանեկան կյանքի եւ այն մասին, թե որքան հպարտ է իր հայկական ծագմամբ: Դերասանուհու հայրը հայ է, իսկ ամուսինը՝ Պատրիսիոն՝ արգենտինացի, ուստի նա կրել է տարբեր մշակույթների ազդեցությունը։
Նարին եւ Պատրիսիոն ամուսնացել են անցած ամառ, սակայն հեռուստաաստղը որոշել է չվերցնել ամուսնու ազգանունը։ «Իմ ազգանունը բավականին երկար է, եւ բացի այդ, ես շատ հպարտ եմ դրանով», — RTE Guide-ին տված հարցազրույցում ասել է Նարին:
«Իռլանդիայում շատ փոքր հայկական համայնք կա։ Ես ծանոթ եմ այնտեղի մարդկանց մեծ մասի հետ եւ պարբերաբար մասնակցում եմ նրանց կազմակերպած միջոցառումներին»,- նշել է դերասանուհին։
«Ես ծնվել եմ Իռլանդիայում, մայրս իռլանդացի է, եւ մեծացել եմ որպես իռլանդացի, բայց մշակութային առումով Հայաստանն ազդել է ինձ վրա»,- ասել է հեռուստաաստղը: