Հպարտ եմ, որ առաջին հայուհին եմ WTA-ի թոփ 40-ում. Էլինա Ավանեսյան

05 Մարտի 2025, 12:51

Սպորտ

Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը համացանցում կիսվել է իր հաջողություններով։

«WTA-500 մրցաշարի կիսաեզրափակիչ: Վնասվածքի պատճառով չկարողացա 100%-ով նվիրվել, բայց պայքարեցի մինչև վերջ։ Ես հասել եմ իմ ամենաբարձր վարկանիշին իմ կարիերայում և հպարտ եմ, որ առաջին հայուհին եմ WTA-ի թոփ 40-ում։ Այս նվաճումն ինձ համար շատ բան է նշանակում: Շնորհակալ եմ այս ճանապարհի համար և մոտիվացված եմ անել այն, ինչ սպասվում է առջևում», — գրել է Ավանեսյանը:

Մարտի 5-ին Էլինան կպայքարի «Indian Wells»-ում, իսկ 1/64 եզրափակչում կհանդիպի Լորեն Դևիսի հետ, որին հաղթել է Սինցինատիի բաց առաջնությունում։ Դա Էլինա Ավանեսյանի առաջին հաղթանակն էր Հայաստանի դրոշի ներքո։