UFC-ում ներկայացնելու եմ Հայաստանը. Արման Ծառուկյան

12 Ապրիլի 2024, 13:37

Սպորտ

Խառը մենամարտերի թեթև քաշային կարգում UFC դասակարգման չորրորդ համար Արման Ծառուկյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ UFC 300 մրցաշարում ներկայացնելու է Հայաստանը, փոխանցում է «Չեմպիոնատ»-ը։

«Ես ներկայացնում եմ Հայաստանը։ Իսկ շաբաթ օրը Հայաստանին հնարավորություն կտամ դիտել իմ հաղթանակը։ Ես կասնեմ այդ հաղթանակին ձեզ համար, տղաներ»,- ասել է Ծառուկյանը։

Նա նաև բացատրել է, թե ինչու է նախընտրում մարզվել Ռուսաստանում, այլ ոչ թե ԱՄՆ-ում։

«Երբ ես տանն եմ՝ Ռուսաստանում, ինձ ավելի լավ եմ զգում։ Հանգստյան օրերին բոլորը կարող են այցելել ինձ, ժամանակն ավելի արագ է անցնում, չգիտեմ ինչու: Ես կարող եմ ինձ ստիպել ավելի շատ աշխատել ՝ գտնվելով Ռուսաստանում։ Գուցե տնական սննդի պատճառով, չգիտեմ: Իսկ երբ ես եկա ԱՄՆ, արդեն հիանալի մարզավիճակում էի և սկսեցի պայքարել»,- Ծառուկյանի խոսքերն է փոխանցում ESPN MMA-ն:

Հիշեցնենք, որ Չարլզ Օլիվեյրան (34-9) և Արման Ծառուկյանը կմենամարտեն ապրիլի 13-ին ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքի «T-Mobile Arena» մարզադաշտում։ Մենամարտի հաղթողն իրավունք կստանա տիտղոսի համար պայքարել UFC-ի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի դեմ (25-1):

Հիմա եթերում