Եթե «Արարատ» կոմբինատը երկար ժամանակ փակ մնա, փողոցները կփակենք․ ակցիայի մասնակից
13 Հուլիսի 2026, 12:55
Հարկեր ունենք, վարկեր ունենք, բանկերին պարտք ենք․ ո՞վ է մեր փոխարեն այդ վճարներն անելու։ Այս մասին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի դիմաց ընթացող ակցիայի ժամանակ ասել է գործարանի աշխատակիցներից մեկը։
«Բանվորն ինչ մեղք ունի այս ամենում։ 8 տարի է՝ աշխատում եմ, մի օր աշխատավարձի ուշացում չի եղել։ Հիմա կառավարությունն ի՞նչ է մտածում»,- նշել է նա։
Ակցիայի մասնակցի խոսքով՝ եթե գործարանը երկար ժամանակ փակ մնա, իրենք պատրաստվում են փակել ամբողջ փողոցները։