«Եթե ծիրան՝ միայն հայկական». Alpha News-ի հարցումը Սփյուռքում
08 Հուլիսի 2023, 14:41
Alpha News-ը հարցում է անցկացրել Մոսկվայի և Լոս Անջելեսի հայրենակիցների շրջանում պարզելու, թե արդյոք նրանք այս տարի փորձել են հայկական ծիրան։
Լոս Անջելեսում բնակվող հայերը հիմնականում պատասխանել են, որ դեռ չեն հասցրել համտեսել հայկական հայտնի միրգը, սակայն պատրաստ են ավելի թանկ վճարել դրա համար, քանի որ այն ավելի համեղ է, քան մյուսները, և հայրենիքի հանդեպ կարոտը վերջին դերը չի խաղում:
«Դա մեր միրգն է, հայրենիքի համն է, իհարկե, պատրաստ եմ ավելի շատ վճարել, եթե հանդիպեմ»,- ասել է Գլենդելի բնակիչը:
«Եթե ծիրան, ուրեմն միայն հայկական, գումարը կարևոր չէ։ Եթե այն բերվել է Հայաստանից, ես անպայման կգնեմ», — նշել է հարցման մեկ այլ մասնակից։
Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին հայկական ծիրանն ավելի հասանելի է հասկանալի պատճառներով։
«Հաճախ եմ գնում, շատ հաճելի համ ունի, մեր հայկական միրգն է», «դեռ չեմ փորձել, բայց անպայման կգնեմ, եթե նույնիսկ ավելի թանկ լինի», «նույնիսկ տեղացի թուրքերն են պնդում, որ հայկական ծիրանն ավելի համեղ է»։