Եթե գործ լինի, կարողանան փեշակ ունենալ, երիտասարդները գյուղից չեն գնա. Նռնաձորի բնակիչ

12 Հունիսի 2025, 13:30

Հայեր

Երբ սկսվեց Արցախից ժողովրդի տարհանումը, մեզ տեղափոխեցին նախ Ստեփանակերտ, հետո՝ Հրազդանի Սևանի հանգստյան տուն, որի տերը որոշ ժամանակ անց եկավ ու ասաց՝ պետք է ազատենք տունը, քանի որ զբոսաշրջիկներ պետք է գան: Այս մասին պատմում է Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչ, արմատներով Գետաշենից Ջուլիետա Նալբանդյանը՝ հիշելով Արցախից բռնի տեղահանվելուց հետո Հայաստանում ապրելու դժվարությունների մասին։

Տեղահանությունից հետո նրանք բնակություն են հաստատել Նռնաձոր գյուղում։

«Մեզ առաջարկեցին տեղափոխվել Մեղրի: Ասեցին լավ տեղա, եկեք գնանք: Մայրս ու հայրս ասեցին՝ ոչ մի տեղ չգնաս, որտեղ՝ մենք, այնտեղ՝ դու, բայց ամուսինս համաձայնեց, և ուզած-չուզած տեղափոխվեցի»,- շարունակում է պատմել տիկին Ջուլիետան։

Նրա խոսքով՝ սկզբում ո՛չ ջուր կար, ո՛չ նորմալ պայմաններ, պատուհաններն ու դռներն էլ ջարդված էին:

«Մեզնից հետո էլի ընտանիքներ եկան այստեղ: Միայն 12 ընտանիք Գետաշենից է եկել: Արդեն հարմարվել եմ, շատ եմ սիրում գյուղը, այգում աշխատելը: Աշխատող մարդը, որտեղ էլ լինի, կաշխատի: Վատն այն է, որ սովորելու տեղ չկա: Եթե կրթություն, գործ լինի, կարողանան փեշակ ունենալ, երիտասարդները չեն գնա, կմնան այստեղ»,- նշում է Ջուլիետա Նալբանդյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութը՝ Marz News-ի։

Հիմա եթերում