Եթե Հայաստանը վիզային ռեժիմ մտցնի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա
03 Սեպտեմբերի 2026, 10:30
ՌԴ քաղաքացիների համար ՀՀ-ի կողմից վիզային ռեժիմի հնարավոր ներդրումը քայլ կլինի ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական համաժողովի շրջանակում։
Նա ընդգծել է, որ նման որոշումը կանդրադառնա նաև ՌԴ-ի այն քաղաքացիների վրա, որոնց մեծ թվով հարազատներ բնակվում են Հայաստանում։